Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 02-05-2025

Արցախցիները տեղով պատժված են, նրանց հանդեպ ատելություն տարածողները պետք է պատժվեն․ հարցում

Այսօր նկատվում է, որ արցախցիների նկատմամբ ատելություն և խտրական վերաբերմունք արտահայտող հայտարարությունները որոշ չափով տարածված են Հայաստանի հանրային դաշտում։ Այդ հռետորաբանությունն առավել մտահոգիչ է դառնում այն ժամանակ, երբ այն հնչում է իշխանությունների հետ կապ ունեցող կամ իշխանական դիրքորոշում ներկայացնող որոշ լրատվամիջոցների կամ հասարակական գործիչների կողմից։ Գաղտնիք չէ, որ որոշ իշխանական լրատամիջոցներ ակնհայտ թիրախավորում են արցախցիներին։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչո՞ւ արցախցիների հանդեպ ատելություն տարածողները չեն պատժվում, և նրանց նկատմամբ ատելություն տարածող լրատվամիջոցները պե՞տք է պատժվեն, թե՞ ոչ»։

«Արցախցիները տեղով պատժված են»,- պատասխանեց հարցվածներից մեկը։ Մեկ այլ անցորդի կարծիքով էլ՝ ատելություն տարածողները հենց լրատվամիջոցներն են։

«Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են նրանց հանդեպ ատելություն տարածում։ Չեն պատժվում, որոհետև պատժողները համամիտ են ատելությանը»,- նշեց մի քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ