Ներքին 4 տարի առաջ - 20:41 19-11-2021

Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում կապիտուլյացիայի սիմվոլի ջրաղացին»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կապիտուլյանտներից լավը չեն նրանք, ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թուրքի առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգերի միջև։

Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում կապիտուլյացիայի սիմվոլի ջրաղացին»։

Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ թուրքին հաղթած, Շուշին ազատագրած, մեզ Եռատոն պարգևած, Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝ թուրքի առաջ «ծնկի եկած», կապիտուլյացիա բերած, Շուշին ու Արցախի 75 տոկոսը տված, թուրքին Հայաստան մտնելու «green card» տված, Եռատոնը «էրատո» դարձրած վարչակարգերը։

Հաղթանակների արժեքը լղոզելն ու կապիտուլյացիայի և շարունակաբար կորուստների մեղավորությունը բոլորի միջև փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով