Ներքին 11 ամիս առաջ - 10:03 25-10-2025

«Սևան» ազգային պարկի տարածքում կառուցված ապօրինի շինությունն ամբողջությամբ ապամոնտաժվել է

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից սույն թվականի հոկտեմբերի 17-ին ««Սևան» ազգային պարկ»-ի տարածքում՝ «ONE LIFE» հանգստյան գոտում, արձանագրվել է, որ վարձակալ «Գրասառ» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է ապօրինի շինարարություն։ Այս մասին հայտնել է էկոպարեկային ծառայությունը:

«Մասնավորապես արդեն կառուցվել էր լողավազանի նմանվող 8 մ լայնության, 24 մ երկարության և 1,5 մ բարձրության բետոնյա շինություն։

Նշված փաստով նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրություն, ինչից հետո վարձակալը սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել ապօրինի շինության ապամոնտաժման աշխատանքներին։

Արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում վարձակալի կողմից նշված շինությունն ամբողջությամբ ապամոնտաժվել է, շինաղբը հեռացվել է տարածքից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով