Ներքին 4 տարի առաջ - 20:52 31-08-2022

Ապամոնտաժվել է Մոսկովյան 3 շենքին կից ինքնակամ կառուցված առևտրի կրպակը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ տնտեսվարողը կամովին ազատել է Մոսկովյան 3 հասցեում ինքնակամ կառուցված առևտրի կրպակը, որից հետո վարչության և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով կրպակն ապամոնտաժվել է։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:

«Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքին կից տարիներ առաջ տնտեսվարողը ինքնակամ տեղադրել էր առևտրի կրպակ, իսկ հարակից տարածքում՝ սառնարաններ, որոնք նաև կրպակի առկայությամբ աղավաղում էին կառույցի ճարտարապետական տեսքը։

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2004թ․ հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ վերոնշյալ շենքը ճանաչվել էր ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով