Ներքին 2 տարի առաջ - 17:06 04-12-2023

Երևանում ապամոնտաժվել է ավելի քան 640 ինքնակամ տեղադրված գովազդ

Անցած շաբաթ Երևան քաղաքում ինքնակամ տեղադրված 645 գովազդ է ապամոնտաժվել՝ նախորդ շաբաթվա 376-ի փոխարեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը՝ զեկուցելով մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովազդները օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։

Ըստ վարչական շրջանների՝ ինքնակամ տեղադրված գովազդի ամենամեծ թվով ապամոնտաժումները կատարվել են Քանաքեռ-Զեյթունում՝ 143, Դավթաշենում՝ 90, Մալաթիա-Սեբաստիայում 76, Նոր-Նորքում՝ 74, Շենգավիթում՝ 65, Աջափնյակում՝ 51, Կենտրոնում՝ 50, Արաբկիրում՝ 45, Ավանում՝ 21, Էրեբունիում՝ 20, Նորք-Մարաշում՝ 6, Նուբարաշենում՝ 4։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով