Ներքին 11 ամիս առաջ - 17:05 23-10-2025

ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արմեն Քթոյանի թեկնածությունը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Արմեն Քթոյանի թենածությունը: Այդ մասին նախագիծը ներառված է Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում:

Թեկնածուի կենսագրությունը խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը: Ըստ այդմ՝ Արմեն Քթոյանը ծնվել է 1978 թվականին Հրազդան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ինժեներատնտեսագիտական ֆակուլտետը: 2003-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան:

2017 թվականի մայիսից կատարում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության և տվյալագիտության ամբիոնի վարիչի պարտականությունները:

Որպես փորձագետ՝ ներգրավվել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, «Կոնրադ Ադենաուեր», «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամների, Հանրային քաղաքական հետազոտությունների, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների ծրագրերում ու հետազոտություններում: Գիտական հոդվածների հեղինակ է, անկուսակցական:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան