Ներքին 1 տարի առաջ - 15:12 27-03-2025

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկվել է Մարիննա Բաղինյանի թեկնածությունը

Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացնելու համար ձայնը տրվեց Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանին:

Մարիաննա Բաղինյանը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում, 1999-2009 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 միջնակարգ դպրոցում:

2009-2013 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել իրավագիտության բակալավրի որակավորում:

2013-2016 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2015-ի հունիսի 9-ին ընդունվել է աշխատանքի Դատական դեպարտամենտում՝ որպես կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ, այնուհետ նույն թվականի հոկտեմբերի 10-ին տեղափոխվել է Դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնին:

2018-ին նշանակվել է Դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննությունների վարչության բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստման և որոշումների նախագծերի մշակման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում:

Բաղինյանը 2021-ի սեպտեմբերի 13-ից մինչ օրս աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես Բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ:

Ելույթի շրջանակում, ամփոփելով հանձնաժողովում շուրջ 4 տարվա աշխատանքային գործունեությունը և բարեվարքության ուսումնասիրության բնագավառում ձեռքբերումները, Մարիաննա Բաղինյանը փաստեց, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային օրինակ կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի շրջանակում բարեվարքության ուսումնասիրության գործում:

«Եթե արժանանամ ձեր վստահությանը և ընտրվեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, խոստանում եմ առաջնորդվել բացառապես հանրային շահով և անշեղորեն կերտել այն Հայաստանը, որտեղ բարեվարքությունը և կոռուպցիայի բացառումը հասարակության կենսակերպ կարող են դառնալ»,- հայտարարեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով