Ներքին 11 ամիս առաջ - 19:39 20-10-2025

Գյումրիում կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ․ «Հայաստան»

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։

Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու համայնքապետարանի պաշարումը, ուժային համակարգի միջոցով հանրապետությունում վախի մթնոլորտ սերմանելու փորձերն ապացուցում են, որ գործող իշխանությունը չի հանդուրժում ժողովրդի ընտրությունը։

Վերջերս խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրության մասին։ Այսօր այդ մտադրությունը վերածվեց բռնի գործողության։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական իշխանությունները շինծու մեղադրանքներով դատապարտել կամ կալանավորել էին Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ընտրված ղեկավարներին։

Վաղարշապատ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձերբակալությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին․ իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն։

Մենք դատապարտում ենք ժողովրդավարության հիմքերի դեմ հերթական հարձակումը և դիմում միջազգային կառույցներին՝
Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ անմիջապես արձագանքել ժողովրդավարության դեմ իրականացվող համակարգված արշավին։

Մենք սատարում ենք գյումրեցիների մեծամասնության՝ իրենց ընտրությունը պաշտպանելու իրավունքը եւ կոչ ենք անում Գյումրու ավագանու անդամներին՝ համախմբվել և թույլ չտալ գործող վարչախմբի կողմից իշխանազավթումը։

Հորդորում ենք Հայաստանի քաղաքացիներին՝ ամենուր մերժել այս իշխանությանը։
Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Վստահ եղեք՝ այդ պատերազմում նա պարտվելու է։

«Հայաստան» խմբակցություն
20 հոկտեմբերի 2025թ.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով