Ներքին 1 տարի առաջ - 23:46 11-04-2025

Թուրքիան է գործող վարչախմբի անվտանգության միակ երաշխավորը․ ՀայաՔվե

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման գրառումը․ «Վարչախումբն անցնող յոթ տարում վատթարացրել է Հայաստանի հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի հետ: Ժամանակը ցույց տվեց, որ առանց ԱՄՆ-ի աջակցության` ԵՄ-ն աշխարհաքաղաքական կենտրոն չէ, չունի այդ ազդեցությունը: ԵՄ-ին իբր անդամակցության հայտ ներկայացնելով` վարչախումբը հոսանքին հակառակ է գնում:

Այս իշխանությունների արտաքին և անվտանգային քաղաքականությունը մի բառով կարելի է կոչել տապալում։ Սրանք տապալել են մեր ամբողջ անվտանգային համակարգը, ոչնչացրել նախկինում գործող ստատուս քվոն կամ տարածաշրջանային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը, փչացրել են հարաբերություններն Իրանի հետ:

Այս ամենի ֆոնին` Հայաստանն իբր գնում է դեպի ԵՄ: Այդ կեղծ հայտարարության տակ, փաստորեն, երկիրը տանում են Թուրքիայի վերահսկողության ներքո: Թուրքիան է գործող վարչախմբի անվտանգության միակ երաշխավորը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով