Ներքին 11 ամիս առաջ - 10:40 19-10-2025

Երևանում «Ալֆա-Ֆարմ» դեղատան աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ իրենց մոտից գողացել են 1 տուփ պահպանակ. shamshyan.com

Հոկտեմբերի 1-ին Երևանում հայտնի «Ալֆա-Ֆարմ» ընկերության դեղատներից մեկից գողություն է տեղի ունեցել, որի մասին նշված ՍՊԸ-ի լիազորված անձը ահազանգել է ոստիկանություն։

Երևանի բնակիչ 47-ամյա Արման Բ․-ն հոկտեմբերի 16-այդ ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել, որ 15 օր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, անհայտ անձը Բագրատունյաց պողոտայում գործող «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի թիվ 1 դեղատան աշխատակցի անուշադրությունից օգվելով դարակաշարի վրայից գաղտնի հափշտակել է 1 տուփ պահպանակ։

Դեղատուն ժամանած Շենգավիթի ոստիկաններին Արման Բ․-ն հայտնել է, որ գողության պատճառով իրենց պատճառվել է 2000 դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ գողությունը կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և պահպանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով