Արտաքին 11 ամիս առաջ - 13:50 18-10-2025

Աֆղանստանը և Պակիստանը հայտարարել են խաղաղ բանակցությունների մասին

Թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին Դոհայում կկայանա Աֆղանստանի և Պակիստանի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն։

«Իսլամական էմիրության (Աֆղանստան) բարձրաստիճան պատվիրակությունը պաշտպանության նախարար Մոհամմադ Յակուբի գլխավորությամբ մեկնել է Դոհա»,-հայտնել է Մուջահիդը:
Միևնույն ժամանակ, թալիբների ներկայացուցիչը Պակիստանի զինված ուժերին մեղադրել է հոկտեմբերի 18-ի գիշերը խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ:

Մուջահիդի խոսքով՝ այս «սադրիչ» գործողություններից անկախ, Աֆղանստանը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից՝ «իր բանակցային թիմի արժանապատվությունն ու ամբողջականությունը պահպանելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում