Արտաքին 3 տարի առաջ - 19:43 09-04-2023

Աֆղանստանը հայտնել է «Իսլամական պետության» երկու գրոհայինի ոչնչացման մասին

Աֆղանստանի հատուկ նշանակության ուժերը «Իսլամական պետության» երկու գրոհային են ոչնչացրել և ևս մեկին ձերբակալել կիրակի երկրի արևմուտքում իրականացրած գործողության ընթացքում, տեղեկացնում է The Associated Press-ը՝ հղում անելով Նիմրոզ նահանգի տեղեկատվության ու մշակույթի հարցերով տնօրեն մուֆթի Խաբիբուլա Իլհամին։

Ըստ Իլհամի, Նիմրոզի Սայեդ Աբադ շրջանում թաքստոցի վրա իրականացված մարտարշավը բախում է առաջացրել, որը տևել է 30 րոպե։
Նա հայտնել է, որ զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, և որ որոշ ռազմական սարքավորում է առգրավվել։

ԻՊ-ն հաճախակի է դարձրել իր հարձակումներն Աֆղանստանում՝ հարձակվելով ինչպես Թալիբանի պարեկախմբերի, այնպես էլ Աֆղանստանի շիա փոքրամասնության ներկայացուցիչների վրա։ Ուրբաթ օրը հյուսիսային Փարվան նահանգում իրականացրած գործողության ընթացքում անվտանգության ուժերը ԻՊ-ի գրոհային են սպանել։ Նրանք նաև ձերբակալել են երեք կնոջ ու յոթ երեխայի, տեղեկացրել է Փարվանի նահանգապետի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»