Արտաքին 3 տարի առաջ - 15:50 20-01-2023

Թուրքիայում ձերբակալվել է Իսլամական պետության առաջնորդներից մեկը

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններին։

Հաղորդվում է, որ ԻՊ-ի առաջնորդին ձերբակալելու գործողությունն իրականացվել է Գազիանթեփի (պատմական Այնթափ-խմբ) նահանգի տարածքում։ Գազիանթեփի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ կասկածյալին բերման ենթարկելու գործողությունն իրականացրել են տեղի հակաահաբեկչական վարչության աշխատակիցները։

Թուրքիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալված Խ.Ա.-ն ահաբեկիչների շարքերում համարվել է «Սիրիական Ռաքքայի անվտանգության էմիր» և «Իրաքի Նինովա նահանգի նահանգապետ»։ Ներկայումս վերջինիս ձերբակալման ընթացակարգերը շարունակվում են։

Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով