Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:35 17-10-2025

Նիկոլը ֆոկուսնիկ չէ, այլ էժան աֆերիստ. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ելույթ ունեցա ԵԺԿ քաղաքական համաժողովում՝ որպես նիկոլական հանցախմբի ճիրաններում երկու տարուց ավել մնալուց հետո ձայնս չկտրած մարդ, ով չի կարող հանգիստ լինել, երբ իր երկրում այս պահին մոտ 40 հոգի զրկված է ազատությունից իր քաղաքական հայացքների համար։

Հիմնական ասելիքս Հայաստանի և Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայերի մասին էր։
Մեր երկրի իրական խայտառակ վիճակի, եվրոպական կառույցների երկդիմի լռության, Ադրբեջանում պատանդի կարգավիճակում գտնվող մերոնց մասին էր։

Գեոպոլիտիկայի մեջ բարոյականության սկզբունքները չկորցնելու կարևորության մասին էր։
Նիկոլը ֆոկուսնիկ չէ, այլ էժան աֆերիստ է։ Դա է Կոպերֆիլդի և մատնոց ֆրցնողի ամենացցուն տարբերությունը։

Մի կամ մի քանի ելույթներով «գարուն» չի գա, անշուշտ։

Բայց ամենօրյա աշխատանքով պարտավոր ենք բզել ու բշտել բոլորին, որ կարող է և պարտավոր է ազդել և, հայացք չփախցնելով, շիտակ արձագանքել։

Հակառակ դեպքում պնդում եմ՝ իրական Եվրոպան ես եմ ու հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ, ովքեր գիտեն ազատության, արժանապատվության, պայքարի և մարդասիրության արժեքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան