Ներքին 4 տարի առաջ - 19:51 03-10-2022

Ինչպես քանիցս ասել եմ, Նիկոլը ներել է Ալիևին և Էրդողանին․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական հերթական վայրագությունների տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Հատկանշանակ էր արցախյան հարցով զբաղվող հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վաալի դիտարկումն իր թվիթերյան էջում:

Այո՛, այս վայրագությունները հնարավոր դարձան, որովհետև նախորդ վայրագությունները, 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրված հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներն այդպես էլ միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրության և պատժի չարժանացան:

Այս խնդրի կարևորության մասին խոսել եմ 44-օրյա պատերազմի մեկնարկի հենց առաջին օրվանից:

Ավելին ՝ դրա մասին շարունակել եմ բարձրաձայնել արդեն զորակոչված լինելով բանակ և աշխատելով կուսակցական դիվանագիտության խողովակներով Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի դեմ դատապարտելու ուղղությամբ:

Ասեմ ավելին ՝ իմ կուսակիցների և իմ համեստ ջանքերով ստացվեց Եվրոպական Խորհրդարանի տարեկան 2 տարեկան զեկույցներում, որոնք ընդունվել են 2020-ի դեկտեմբերին, ներառել համապատասխան գնահատականներ միջազգային հանրության կողմից արցախյան վերջին պատերազմում իրականացված ռազմական ոճրագործությունների ուսումնասիրման, բացահայտման և պատժի ուղղությամբ:

Այո՛, դա արել եմ դեռևս լինելով Հայոց բանակի շարքերում և չլինելով զորացրված:

Եթե ես կարողացել եմ Սիսիանից Բրյուսել աշխատել այս ուղղությամբ, ապա ինչու՞մն էր խնդիրը, որ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները այդպես էլ գործնական քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական վայրագությունները միջազգային մակարդակով պատշաճ ուսումնասիրվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատժի:,

Երկու տարվա ընթացքում, 2020-ից առ այսօր Հայաստանը ներկայացնող իշխանությունները ոչ մի գործնական քայլ չեն արել ոչ մի միջազգային հարթակում՝ ԵԱՀԿ, ԵԽ, ՄԱԿ և այլն, որպեսզի հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած ադրբեջանցիները պատժվեն, ադրբեջանական պետությունը պատժվի։

Ուստի, այո՛, Թոմաս դե Վաալն իրավացի է, նոր ոճրագործություններ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն անպատիժ է մնալու նախորդ պատերազմին գործած հակամարդկային արարքների և ռազմական ոճրագործությունների համար:

Ինչպես քանիցս ասել եմ, Նիկոլը ներել է Ալիևին և Էրդողանին:

Իսկ մենք ներե՞լ ենք:

Հա՛յ ժողովուրդ, դու քեզ ներու՞մ ես, որ քո զավակներին շարունակում են գնդակահարել Նիկոլի լուռ համաձայնությամբ»:







Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»