Արտաքին 1 տարի առաջ - 20:55 17-10-2025

Մեծ Բրիտանիայի թագավորը և Հռոմի պապը 500 տարվա ընթացքում առաջին անգամ կաղոթեն միասին

Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը և Հռոմի պապ Լևոն 14-րդը կդառնան առաջին բրիտանացի միապետն ու պապը, որոնք միասին կաղոթեն եկեղեցական պատարագին 16-րդ դարի Ռեֆորմացիայի ժամանակներից ի վեր։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Այս պատմական պահը տեղի կունենա Վատիկանի Սիքստինյան կապելլայում՝ Չարլզ թագավորի և Քամիլա թագուհու պետական ​​այցի ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Պատարագի ընթացքում հանդես կգան հոգևորականներ և երգչախմբեր Հռոմի կաթոլիկ եկեղեցուց և Անգլիկան եկեղեցուց, որի գերագույն ղեկավարն է թագավորը։

Այցը կդիտարկվի որպես հաշտեցման կարևոր խորհրդանիշ, որի ընթացքում տեղի կունենա Չարլզ 3-րդ թագավորի և Հռոմի պապի առաջին հանդիպումը։

Հոկտեմբերի 22-23-ին կայանալիք պետական ​​այցի ընթացքում կանցկացվեն մի շարք հանդիպումներ, որոնք կընդգծեն Անգլիկան եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու միջև ջերմ հարաբերությունները։

Բուքինգհեմյան պալատի և Անգլիկան եկեղեցու տվյալներով՝ 16-րդ դարում Հենրի VIII-ի՝ Հռոմից անջատվելուց ի վեր նմանատիպ դեպք չի եղել, երբ բրիտանացի միապետը և Հռոմի պապը միասին աղոթեն եկեղեցական արարողության ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան