Ավելին 5 տարի առաջ - 16:43 11-07-2021

Հռոմի Պապը վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը աղիների վիրահատությունից հետո առաջին անգամ մասնակցել է կիրակնօրյա ավանդական քարոզին։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը:

«Շնորհակալ եմ բոլորից, ես սուր կերպով զգացի ձեր աջակցությունը ձեր աղոթքներից: Ի սրտե շնորհակալություն: Հոսպիտալացման այս օրերին ես համոզվեցի, թե որքան կարևոր է լավ բուժօգնություն ունենալը, ինչպես Իտալիայում, այնպես էլ այլ երկրներում», - հայտարարել է Ֆրանցիսկոս պապը Agostino Gimelli հիվանդանոցի պատշգամբից, որտեղ նա բուժվում է:

Նա շնորհակալություն է հայտնել իրեն օգնած բժիշկներին և կոչ արեց ներկաներին աղոթել ամբողջ աշխարհում ծանր վիճակում գտնվող հիվանդների առողջության համար: Անցորդներն իրենց ուրախությունն են հայտնել հովվապետի վերադարձի կապակցությամբ և մաղթել նրան ուժ և վերականգնում:

Վիրահատության մասին հայտնի էր դարձել հուլիսի 4-ին, իսկ հուլիսի 5-ին Վատիկանը հայտարարել էր, որ պապի բուժումը կտևի մոտ մեկ շաբաթ, եթե բարդություններ չունենա:

Ուրբաթ՝ հուլիսի 9-ին, Ֆրանցիսկոս պապը սուրբ պատարագ է մատուցել հիվանդանոցում գտնվող փոքրիկ մատուռում: Հաղորդությանը ներկա էին մարդիկ, որոնք այս օրերին օգնում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով