Մամուլ 1 տարի առաջ - 08:39 17-10-2025

Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Թվում էր` 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ոդիսականն ավարտված է․ զեկույցը «ժամկետանց» լինելու պատճառաբանությամբ ԱԺ նախագահն ուղարկել է ԱԺ գաղտնի բաժին՝ լիագումար նիստում քննարկելու փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում հարցը փակված չեն համարում։

Հանձնաժողովականների մեծ մասը եւ զեկույցի վրա աշխատած իրավաբանները շարունակում են պայքարել եւ ապացուցել, որ ԱԺ նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրել է՝ իր սխալ եզրակացությամբ: Մեջտեղ են բերում քառօրյա պատերազմի զեկույցի նախադեպը, որը եւս հանձնաժողովի գործունեությունից մոտ մեկ տարի անց դրվեց քննարկման՝ այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, քանի որ թե՛ ԱԺ կանոնակարգ օրենքի, թե՛ Սահմանադրության մեկնաբանությամբ նպատակը զեկույցն է, իսկ այս հանձնաժողովները սովորական քննիչ հանձնաժողովներից տարբերվում են իրենց առանձնահատկություններով, գլխադասային՝ Պաշտպանության հանձնաժողովն է ծառայում իբրեւ քննիչ հանձնաժողով, եւ քանի դեռ հերթական գումարման ԱԺ-ն իր լիազորությունները չի ավարտել, հանձնաժողովը, հետեւաբար՝ նաեւ զեկույցը, շարունակում են մնալ լեգիտիմ, ինչը հաշվի չի առել Վարդանյանը:

Բացի այդ՝ զեկույցի ճակատագիրը պետք է վճռվի ԱԺ լիագումար նիստում, սակայն նիստ չի հրավիրվում, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարելի է ի շրջանս յուր շրջել։ Բարձրացված աղմուկից հետո նաեւ ԱԺ նախագահն է Վարդանյանի եզրակացությունն ուղարկել Նիկոլ Փաշինյանին: Նա էլ պարզաբանումներ է պահանջել հանձնաժողովից եւ ստացել վերոնշյալ փաստարկները։ Հանձնաժողովում սպասում են Փաշինյանի արձագանքին՝ հույսով, որ, ի վերջո, հաշվի կառնվեն իրենց հիմնավորումները, եւ այդքան քննարկվող զեկույցը կդրվի քննարկման՝ հերքելով նաեւ այն կասկածները, թե քաղաքական որոշում է կայացվել՝ այն լայն քննարկման չդնելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան