Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 13-10-2025

Օրակարգ․ Ռոբերտ Քոչարյանը 2-րդ անգամ սխալվում է․ Դավիթ Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Դավիթ Կարապետյանի հետ զրուցել ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի և նրա կարևոր շեշտադրումների, 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող վերադասավորումների, Էջմիածների ՏԻՄ ընտրությունների, Միքայել Սրբազանի դատվճռի, վաշինգտոնյան պայմանավորվածությունների և դրանք մանիպուլացնելու միտումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Դավիթ Կարապետյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2-րդ անգամ սխալվում է։ «Նախորդ անգամ էլ էր նույն խոսույթով հանդես գալիս, բայց փաստի առաջ կանգնեց։ Հիմա եթե իրեն հաճելի է 2-րդ անգամ նման, ստացվում է՝ ինքն իր ասածին հակասական իրավիճակում հայտնվի, ուրեմն թող շարունակի նման հայտարարություններով հանդես գալ»,- ասաց նա։

Փորձագետը համաձայնեց նաև իշխանականների այն պնդումների հետ, որ քանի դեռ «նախկինները»՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, թոշակի չեն գնացել, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի