Ներքին 1 տարի առաջ - 15:47 12-10-2025

Դեսպան Խարազյանն ու Սիրիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան Ալ Շայբանիին:

Այս մասին հայտնում են Սիրիայում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման և զարգացման հեռանկարներն ու ոլորտները:

Դեսպան Խարազյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը:

Սիրիայի արտաքին գործերի նախարարը ողջունել է Հայաստանի այս քայլը և մաղթել հաջողություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»