Ներքին 5 տարի առաջ - 13:27 06-06-2021

Գելլափի վերջին հարցումներով Հայաստանի բնակչության 50,5 %-ը կարծում է, որ ներկայիս տնտեսական վիճակը շատ վատ է

Գելլափի վերջին հարցումներում առաջարկվում էր գնահատել երկրի ներկա տնտեսական վիճակը։

Երկրի քաղաքական վիճակն ու անվտանգությունը, բնական է, որ այսօր վատ գնահատեն մարդիկ, բայց եթե տնտեսական վիճակն էլ են վատ գնահատում, ապա այս իշխանությունները մնալու ոչ մի շանս չունեն, որովհետեւ կարելի է ձախողվել արտաքին քաղաքականության մեջ, կարելի է պատերազմը տանուլ տալ՝ զոհեր ու կորուստներ ունենալ եւ ասել, որ դա մեզանով չէր պայմանավորված, այլ աշխարհաքաղաքական վիճակով, Թուրքիա-Ադրբեջան տանդեմով, Ռուսաստանի դավաճանությամբ եւ այլն, բայց եթե դու տնտեսության մեջ էլ ես ձախողվել եւ մարդիկ դա գիտակցում են, ուրեմն, վերարտադրվելու ոչ մի պատճառ ու շանս չկա։

Հարցն այսպիսին է՝ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը։

հարցվողների միայն 2 տոկոսն է գնահատել շատ լավ, 3,6 տոկոսը՝ ավելի շուտ լավ, 26,5 տոկոսը՝ միջին, իսկ 50,5 տոկոսը ասել է, որ տնտեսական վիճակը շատ վատ է, 16,4 տոկոսն էլ ասել է՝ ավելի շուտ վատ է։ Ահա մեր ազգաբնակչության իրական վերաբերմունքը կառավարության աշխատանքին՝ բնակչության 67 տոկոսը համարում է, որ երկիրը գտնվում է ծանր տնտեսական վիճակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով