Արտաքին 1 տարի առաջ - 19:57 10-10-2025

Թուրքիան չեղարկել է Իսրայելին աջակցող բրիտանացի երգչի համերգը

Չեղարկվել են բրիտանացի ռոք երգիչ և երգահան Morrissey–ի համերգները Թուրքիայում։

Նախատեսված էր, որ նա պիտի դեկտեմբերի 6-ին համերգ տար Ստամբուլում, իսկ 19-ին՝ Անկարայում։

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ համերգների չեղարկման պատճառը Իսրայելին աջակցող արտիստի հայտարարություններն են, որոնք մեծ արձագանք են գտել թուրք օգտատերերի շրջանում: Մասնավորապես հիշեցվել է այն փաստը, որ 2023-ին Morrissey-ը հայտարարել է, որ «Անհավատալի ուրախ է» Իսրայելում գտնվելու համար:

Համերգի չեղարկմանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը՝ շեշտելով, որ Իսրայելին աջակցող արտիստների համերգները մեզ համար ընդունելի չեն: Սարալը նաև բացատրություն է պահանջել համերգի կազմակերպիչներից՝ նման միջոցառում պլանավորելու համար:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ