Ներքին 3 տարի առաջ - 23:27 17-08-2023

Սերժ Թանկյանն ամերիկյան Imagine dragons խմբին կոչ է արել չեղարկել Բաքվի համերգը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանն ամերիկյան «Imagine dragons» խմբին կոչ է արել չեղարկել Բաքվում կայանալիք համերգն ու ստորագրահավաք է սկսել։

«Մի քանի ամիս առաջ իմ ուշադրությանն արժանացավ, որ «Imagine dragons»-ը սեպտեմբերի 2-ին շոու է նախատեսել Ադրբեջանում՝ Բաքվում: Ես վստահ էի, որ նրանք տեղյակ չէին, որ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ բռնապետական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում սովի է մատնում 120 հազար մարդու, որն այժմ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ցեղասպանություն է անվանում։ Ուստի ներկայացուցիչների միջոցով ես նրանց բարի նամակ ուղարկեցի՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանում իրենց շոուն իրակացնելը, քանի որ դա կօգնի մաքրել բռնատիրական ռեժիմի իմիջն այնտեղ: Ես ներառեցի տարբեր հոդվածներ, ներառյալ Amnesty Int’l-ի հոդվածներից մեկը, ում հետ, ինձ ասացին, որ նրանք աշխատել են անցյալում:

Արձագանք չեղավ։ Ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք: Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, քանի որ սովամահություն է արդեն գրանցվում, ես ստիպված եմ հրապարակել այդ նամակը և նրանց արհամարհումը այս հումանիտար աղետի նկատմամբ»,– գրել է նա՝ նշելով, որ դա ճիշտ չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»