Ներքին 4 տարի առաջ - 17:31 19-11-2021

Հոբելյան՝ առանց «աստվածատուր երգչի». կնշվի Գեղամ Գրիգորյանի 70-ամյակը

20-րդ դարի լավագույն տենորներից մեկի՝ միջազգային մասնագիտական մամուլում «աստվածատուր երգիչ» բնորոշված Գեղամ Գրիգորյանի համար տարին հոբելյանական է, նա կդառնար 70 տարեկան: Նոյեմբերի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգը նվիրված է նրա հոբելյանին:

Մասնակցելու են աշխարհի լավագույն բեմերը «նվաճած» արտիստներ, իսկ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Անտոնելլո Ալլեմանդին: Դասական երաժշտության հրավառություն է լինելու` Բարսեղ Թումանյան, Հասմիկ Պապյան, Գևորգ Հակոբյան, Կարինե Բաբաջանյան, Հովհաննես Այվազյան, Լիանա Ալեքսանյան, Խաչատուր Բադալյան: Իտալացի դիրիժորը որոշ դրվագներ պատմեց իր եւ Գեղամ Գրիգորյանի համագործակցությունից, օրինակ, թե ինչպես է մի զրույցի ժամանակ կատակել, որ իբր տենորներն ավելի շատ գումար են վաստակում, քան բարիտոնները:

«Մեծարելով մեր անցյալ կամ նախանցյալ սերունդը, թեկուզ նախաքրիստոնեականը, մենք վերածնունդ ենք ապրում, այնպես որ այս համերգը ես համարում եմ վերածննդյան մի համերգ՝ վերհիշելով Գեղամ Գրիգորյանին»,- համերգի առիթով հրավիրված ասուլիսում ասել է մեկ այլ անվանի օպերային երգիչ՝ Բարսեղ Թումանյանը: Հավելենք, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թվայնացվել է Գեղամ Գրիգորյանի արխիվը՝ 2 ձայնասկավառակ արխիվային ձայնագրություններով, և մեկ ձայնապնակ: Շուտով լույս կտեսնի նաև աշխարհահռչակ տենորի մասին գիրքը՝ երեք լեզվով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան