Ներքին 1 տարի առաջ - 19:12 09-10-2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարը շնորհավորել է Լեյլա Մելիուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ՊՀԾ-ի հետ ձևավորված համագործակցությունը։ Նախարարը նշել է, որ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի ազգային առաջնահերթություններին և ոլորտային ռազմավարություններին, ինչը հնարավորություն է տալիս ապահովել իրական առաջընթաց ամենակարևոր ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են ՊՀԾ-ի կողմից մշակվող 2026-2030թթ. համար Հայաստանի ռազմավարական ծրագրին, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի ու նախաձեռնությունների, այդ թվում՝ կլիմայական փոփոխություններին հարմարվելու և սննդի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

«Մեր ընդհանուր առաջնահերթություններից մեկը երկրում պարենային անվտանգության բարելավումն է: Այս առումով, համատեղ մշակված պարենային անվտանգության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը կարևոր են և հիմք են ստեղծում Հայաստանի համար ավելի անվտանգ, ինքնաբավ և դիմացկուն պարենային համակարգի կառուցման համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ավարտին ընդգծվել է ՊՀԾ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը և նոր ծրագրերի ու գաղափարների համատեղ իրագործման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով