Ներքին 1 տարի առաջ - 21:28 07-10-2025

Մեր կյանքի ճամփան ու գործի նպատակը ազգին, եկեղեցուն ու Հայրենիքին ծառայելն է․ Արամ Ա Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, վեհափառ Հայրապետը նախագահել է վանաբնակ միաբանների հավաքին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Հրաւէրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Երեքշաբթի, 7 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամերգութենէն ետք, վեհարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ վանաբնակ միաբանական հաւաք: Վեհափառ Հայրապետը ողջունելով միաբան հայրեր շեշտեց յաճախակի առիթներով նման հաւաքներ կազմակերպելու կարեւորութիւնը, որպէսզի կարելի ըլլայ մեր միաբանական կեանքը դարձնել աւելի կազմակերպ, եղբայրական սէրը աւելի ամրապնդել եւ առաւել ներդաշնակ ու համադրուած կերպով իրագործել մեր ծառայութիւնը:

Նորին Սրբութիւնը անդրադարձաւ եկեղեցական արարողութիւններու կանոնաւոր կատարման, վանական ներքին ժամանակացոյցին հետեւելու անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ գրասենեակներու ու բաժանմունքներու աշխատանքները աւելի համադրելու կարեւորութեան:

Ան յայտնեց, որ կարգ մը միաբաններ համալսարանական ուսման կը հետեւին՝ Մեր քաջալերանքով, սակայն ուսումը պէտք չէ իր ժխտական հետեւանքը ունենայ վանական ներքին կեանքի ու աշխատանքի կանոնաւոր ընթացքին: Հայրապետը նաեւ ընդհանուր գիծերով անդրադարձաւ Կաթողիկոսարանի արտաքին յարաբերութեանց յատկանշական երեսներուն: Միաժամանակ ան յիշեցուց, որ կարգ մը միաբաններ թեմական ծառայութենէն վերադարձած են, իսկ ուրիշներ պիտի մեկնին։ Այս առիթով Վեհափառ Կաթողիկոսը յիշեց, որ յառաջիկայ օրերուն հովուապետական այցելութեամբ պիտի մեկնի Գանատա ու Ամերիկայի Միացեալ Նահանգներ:

Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ ընդգծեց, որ բոլոր պայմաններուն մէջ մեր կեանքի ճամբան ու գործին նպատակը ազգին, եկեղեցւոյ ու Հայրենիքին ծառայելն է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով