Ներքին 4 տարի առաջ - 23:13 24-08-2022

Իմ տարեկից հանրապետությունում ծառայությունից խուսափելը ղոչաղություն էր, ծառայելն` անճարություն․ Վարազդատ Հարությունյան

«Երկրի պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցելու սահմանադրաիրավական պարտականությունը խեղաթյուրված է եղել երրորդ հանրապետության ծննդյան պահից` գոռացողնորը շատ էին, իսկ կռվողները քիչ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Իմ տարեկից հանրապետությունում ծառայությունից խուսափելը ղոչաղություն էր, ծառայելն` անճարություն:

Իմ ծառայած բանակում` առավոտյան մարզանքը, շարքով ճաշարան գնալն ու երեկոյան անվանականչին զգաստ կանգնելը հարիֆություն էր, իսկ չանելը` տղայականություն:

Երկրի պաշտպանության սահմանադրաիրավական պարտականությունն, ըստ էության, մեծամասնության մոտ դրսևորվում է պաթոսային-բոցաշունչ կենացներով (որպես կանոն իրենց տղաներին բանակից ազատած ղոչաղների կողմից):

ՊՆ-ի այս աղմկահարույց օրինագիծն ընդամենը վերը նշվածի սեղմագիրն ա ու մեր հայելին:

Չորրորդ հանրապետությունում այս ամենը (այդ ամենն ամփոփող օրենքով հանդերձ) պետք է կուլուլել ու աղբամանը նետել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան