Արտաքին 1 տարի առաջ - 23:41 07-10-2025

ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը կխորանա միջուկային էներգիայի ոլորտում

Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բնական հեղուկ գազի և միջուկային էներգիայի ոլորտներում կնքված նոր համաձայնագրերը նպաստելու են երկու երկրների էներգետիկ ռազմավարական համագործակցության խորացմանը:

Ըստ այդմ՝ սեպտեմբերին ստորագրված «Ռազմվարական քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագրով» կողմերը նպատակադրված են զարգացնել քաղաքացիական ուղվածության տեխնոլոգիաներն ու այդ ամենի շուրջ կարգավորման համագործակցությունը:

Բացի այդ մեկ այլ համաձայնագրով, որը ստորագրվել է Թուրքիայի պետական սեփականություն համարվող «BOTAŞ» խոշոր նավթագազային ընկերության և հեղուկ գազի արտահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերության միջև, 2026-ից ի վեր տարեկան 4 մլրդ խմ հեղուկ գազ է ներմուծվելու ԱՄՆ-ից:

Երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության վերաբերյալ նոր փաստաթղթերին անդրադարձել է Հուդսոնի համալսարանի ավագ մասնագետ Բիգհամ Մաքքոունը: Նա Թուրքիա-ԱՄՆ «Ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիրը» որակել է որպես ռազմավարական քայլ, որը նպատակ ունի նվազեցնել Թուրքիայի էներգետիկ կախվածությունն անկայուն մատակարարներից:

«Միջուկային տեսանկյունից ամերիկյան ռեակտորների գործարկումը կնվազեցների գները Թուրքիայի սպառողների համար և կբարձրացնի էներգետիկ հոսքի կայունությունը»,- հավելել է վերջինս:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության մասին վերջին և ռազմավարական անվանումը փաստաթուղթը կնքվել է սեպտեմբերի 25-ին, Վաշինգտոնում՝ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան