Արտաքին 3 ամիս առաջ - 23:46 02-07-2026

Թուրքիան և Ղազախստանը խորացնում են համագործակցությունը միջուկային արդյունաբերության ոլորտում

Ստամբուլում Թուրքիայի Ատոմային արդյունաբերության ասոցիացիայի և Ղազախստանի ատոմային արդյունաբերության զարգացման ասոցիացիայի (AIDA) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Դրա նպատակն է երկրների միջև մեծացնել տեղեկատվության փոխանակումը միջուկային արդյունաբերության ոլորտում, մշակել համատեղ նախագծեր, խրախուսել ոլորտային համագործակցությունը և ամրապնդել մարդկային ռեսուրսները:

Ատոմային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ Ալիքան Չիֆթչին նշել է, որ հուշագրով երկրների միջուկային արդյունաբերությունների միջև հարաբերությունները կբարձրացվեն ավելի ինստիտուցիոնալ և կայուն մակարդակի։

Ղազախստանի ատոմային արդյունաբերության զարգացման ասոցիացիայի տնօրենն էլ հայտնել է, որ երկրները միջուկային էներգիայի ոլորտում զգալի ներուժ ունեցող երկրներ են։

Ըստ նրա՝ այս համաձայնագիրը հիմք կդնի երկու երկրների միջուկային արդյունաբերությունների միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության համար։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»