Մամուլ 1 տարի առաջ - 07:10 07-10-2025

Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իրավապահ համակարգը փաստացի չի կարողանում վերահսկել ու զսպել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը: Դեպքերը ծավալվում են սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանված Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին՝ Մերձավանի նախկին գուղապետ, երիտասարդ Մհեր Ախտոյանին։ Նրան սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է Վ. Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գեւորգ Հարությունյանը։ Ինչո՞ւ է Մհեր Ախտոյանը լքել Հայաստանը, որտե՞ղ է հիմա, եւ ինչո՞ւ իրավապահները քայլեր չեն ձեռնարկում՝ առայժմ մնում է անպատասխան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեպքից ութ օր անց, երբ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում են սկսել։ Ըստ մեր աղբյուրների՝ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։ Բախումը տեղի է ունեցել փաստացի ոստիկանության քթի տակ՝ ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Մինչդեռ իրավապահ համակարգն արդեն ինը օր է, ինչ Մերձավանում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ ոստիկանության զորքերն են գիշերում գյուղում։ Սակայն, ի հեճուկս դրա, գյուղում տիրում է լարվածություն եւ վախի մթնոլորտ։ Բնակիչները վկայում են, որ անգամ ոստիկանության ներկայությամբ հնարավոր չի լինում կանխել ծեծկռտուքներն ու բախումները։ Այս ամենը լուրջ հարված է իրավապահ համակարգին՝ բացահայտելով մի իրականություն, որտեղ օրենքի գործադրումը կորցնում է իր ուժը, իսկ համայնքը հայտնվում է կիսագանգստերական տրամադրությունների տակ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում