Արտաքին 1 տարի առաջ - 19:43 06-10-2025

Վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի դեմ իր հարձակումներում միայն ուկրաինական զենք է օգտագործել․ Զելենսկի

Վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ հարվածներ հասցնելիս կիրառել է միայն ուկրաինական զենք, ընդ որում, խոսքը միայն անօդաչու թռչող սարքերի մասին չէ, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Դիկ Սխոֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվ կարծում եմ, որ այդ հարվածների, սոցիալական ցանցերում տեղադրված հատվածների հիման վրա մենք կարող ենք հասկանալ, թե որտեղ են օգտագործվել անօդաչու թռչող սարքեր, և որտեղ՝ ոչ»,- ասել է Զելենսկին՝ փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ուկրաինայի նախագահը չի մանրամասնել, թե անօդաչու թռչող սարքերից բացի էլ ինչ է կիրառվել հարվածների համար։

Նրա խոսքերը հնչել են ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ուկրաինան արդեն կիրառում է նոր «Ֆլամինգո» թևավոր հրթիռները Ռուսաստանի ուղղությամբ հարվածների համար, թե ոչ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով