Արտաքին 2 ամիս առաջ - 15:33 25-07-2026

Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պաշտպանական ուժերը հերթական հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ Տյումենի նավթավերամշակման գործարանին, Կիրովի մարզում ռազմական նշանակության օբյեկտին, Եկատերինբուրգի լոգիստիկ կենտրոնին և Դոնի Ռոստովի վառելիքա-քսուքային գործարանին։

Ինչպես հայտնում է BBC-ն, Զելենսկին իր տելեգրամյան հարթակում գրել է, որ երեկ երեկոյան մեր պաշտպանական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող թիրախներին, որոնք նպաստում են այս պատերազմին՝ հավելելով, որ Կիրովի թիրախը գտնվում է Ուկրաինայի սահմանից շուրջ 1200 կմ հեռավորության վրա և մատակարարում է բաղադրիչներ ռուսական սպառազինության համար։ Գրառմանը նա կցել է արդյունաբերական օբյեկտներում բռնկված հրդեհների տեսանյութեր։

Ավելի վաղ Տյումենի մարզպետ Ալեքսանդր Մուրը հայտնել էր Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին, իսկ Wildberries ընկերությունը հաստատել էր, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է իր լոգիստիկ կենտրոնի հարակից կայանատեղիին։

Միևնույն ժամանակ, Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Դոնի Ռոստովի վրա հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ։ Նրա խոսքով՝ վնասվել են նաև բնակելի շենքեր, մասնավոր տներ, կառուցվող բազմահարկեր, առևտրային օբյեկտներ և պահեստներ։

Ինչ վերաբերում է Կիրովին, ապա մարզի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը հայտնել է միայն հուլիսի 24-ի գիշերը տեղի ունեցած մեկ հարձակման մասին։ Երկրորդ հարվածի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։ Ըստ նրա՝ այդ հարձակման հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»