Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 03-10-2025

Ունեմ բժշկական ապահովագրություն․ փողը վերցնում են ու Նիկոլի պես խաբում․ հարցում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պնդմամբ, առողջության համապարփակ ապահովագրությունը, այս անգամ կներդրվի։ Ոլորտի ղեկավարը հայտարարում է՝ առաջին փուլը կմեկնարկի 2026-ին՝ հաջորդող երկու տարիներին նոր խմբեր ներառելով:

Նախարարության հաշվարկներով՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա: Մեկնարկային տարում աշխատող քաղաքացիներն ամսական 10 հազար 800 դրամ կվճարեն ապահովագրությունից օգտվելու համար:

«Մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականին կներառվեն ապահովագրության համակարգում: Հաջորդիվ՝ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները և անապահովության բալլ ունեցող քաղաքացիները՝ 28 և ավել, որը ևս փոփոխման մեջ է այս համակարգը, էստեղ էլ ուզում եմ նշել, որ գնահատման ձևաչափերը փոխվում են», - հայտարարեց նախարարն ասուլիսի ժամանակ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կո՞ղմ եք բժշկական պարտադիր ապահովագրությանը։ Ի՞նչ գիտեք դրա մասին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ կողմ է դրան, եթե անվճար է, որոշներն էլ ասացին, որ եթե կարողանան ճիշտ ներդրել, ապա կողմ կլինեն։

«Եթե ձրի լինի՝ այո»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ունի բժշկական ապահովագրություն։ «Խաբում են, ունեմ։ Էթում, հասնում ես ընդեղ ասում ա՝ պայմանագրով էս չկա, էն չկա, պիտի լավ ուսումնասիրես պայմանագիրը, թե չէ փողը վերցնում են, ասում են՝ էս խրոնիկ հիանդության հետևանք ա։ Նիկոլի պես խաբում են»,- նշեց նա։

«Եթե նորմալ անեն՝ հա։ Ունեցել եմ, օգտվել եմ։ Մենակ պիտի կարանան ճիշտ կազմակերպեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում