Ներքին 2 տարի առաջ - 16:45 10-11-2023

Աշխատանքի տեղավորելու նպատակով մարդկանց խաբում և 4000 դրամ են վերցնում. ահազանգ

«Սիգարետի արտադրամասին անհրաժեշտ են վարորդներ և առաքիչներ, մեքենան և վառելիքը տրամադրվում է, ժամը 09:00-18:00-ն, շաբաթ-կիրակի՝ հանգիստ, վարորդի աշխատավարձը 350 հազար է, առաքիչինը՝ 300 հազար»։ Համացանցում վերջին շրջանում շատացել են նման բովանդակությամբ հայտարարությունները։

Հայտարարություններում բարձր աշխատավարձով աշխատանքներ են առաջարկում, մարդկանց շահագրգռում, բայց իրականում՝ խաբում։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է․

«Քաղաք Երևանի Սեբաստիա 20 հասցեում գտնվող աշխատանքի տեղավորման գործակալությունում խաբեբաներ ու խարդախներ են»։

Հրապարակման մեկնաբանությունների հատվածում քաղաքացիները գրում են, որ դիմել են գործակալություն, որտեղից նրանց ուղղորդում են տարբեր գործարաններ և աշխատավայրեր, որոնք գոյություն չունեն։

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ ինչ է տեղի ունենում, որովհետև ինքն էլ էր ուզում զանգել այդ հասցեով։ Նրա մեկնաբանությանն այսպես պատասխանեցին․

«Հանկարծ չսխալվես գնալ, դա լրիվ խաբեություն է։ Մենք էլ ենք դիմել, 4000 դրամ մուծել, պայմանագիր կապել, որ պիտի գործատուն զանգի, առ այսօր չի զանգել։ Նորից ենք գնացել, համար է տվել, զանգում ենք, չեն պատասխանում։ Երրորդ անգամ էլ ենք գնացել, մի ուրիշ համար է տվել, էլի չեն պատասխանում։ Մի խոսքով՝ մարդկանց խաբում են ու փողեր վերցնում, բայց ոչ մի գործով չեն բավարարում։ Պիտի միասին հավաքվենք գնանք մեր փողերը ետ պահանջենք։ Չգիտեմ ինչի տեղ են մեզ դրել»։

Մարդիկ գրում են նաև, որ պայմանագրում գումարի փոխհատուցման մասին կետեր չկան․

«Կա այսպիսի կետ, որ առաջին աշխատավարձի 20% էլի իրենց պիտի տաս։ Ես մեր բարեկամ մի 4 հոգու էլ եմ ուղարկել այդ գործակալություն և բոլորս նույն կարգավիճակում ենք։ Ես մնացածի մասին չեմ կարող ոչ մի բան ասել, բայց Սեբաստիա 20-ը հաստատ խաբկանք է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում