Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:31 02-10-2025

Նիկոլապետությունում միայն Նիկոլը և իր արբանյակները պետք է իրավունք ունենան զբաղվելու քաղաքականությամբ. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ժողովրդավարության բաստիոնի նորություններից...

№1. Նիկոլի սրտի սորոսականը առաջարկում է ընկնել «փաստացի գործող, բայց չգրանցված կուսակցությունների» ֆինանսավորման հետևից։

Այսինքն, եթե այս հանճարեղ առաջարկը միս ու արյուն ստանա, ապա ցանկացած խմբի, որը որպես կուսակցություն գրանցված չէ, բայց քաղաքական հարցերով է զբաղվում (օրինակ՝ որևէ քաղաքական նախաձեռնություն), կարող են թիրախավորել՝ մեղադրելով, թե «փաստացի կուսակցություն եք»։

Այսինքն նիկոլապետությունում միայն Նիկոլը և իր արբանյակները պետք է իրավունք ունենան զբաղվելու քաղաքականությամբ, մնացածները՝ ծը...
Ի դեպ, ՀՅԴ-ի հասցեին սպառնալիքներն էս նույն տրամաբանության մեջ են։

№2. Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետն ընտրվել էր մարտի 30-ին։ Հազիվ կես տարի դիմացավ Նիկոլը և անցավ հարձակման. այս պահին դեռ լայնածավալ «մեդիահրետանային» նախապատրաստություն է, բայց, կարծում եմ, դրանով չեն սահմանափակվի նիկոլականները։
Սպասելի էր։

Հիշեցնեմ նաև, որ նույն օրը՝ մարտի 30-ին, Փարաքարում ՏԻՄ ընտրությունները հաղթած ընդդիմադիր համայնքապետը, ինչպես գիտեք, օրեր առաջ սպանվեց։

Ժողովրդավարությունը ծը...փում ա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»