Ներքին 2 տարի առաջ - 22:41 31-01-2024

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Գազայից հեռացած բնակիչները պետք է վերադարձի իրավունք ունենան

արդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ պետք է երաշխավորվի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածից հեռացած յուրաքանչյուր բնակչի կամավոր վերադարձի իրավունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ մարտական գործողությունների հետագա տարածումը դեպի հարավ կուղեկցվի աճող զրկանքներով և հուսահատությամբ և կհանգեցնի բնակչության զանգվածային տեղահանմանը Գազայից դեպի հարևան երկրներ։
Ինչպես նշել է Գրիֆիթսը, Գազայում ավերվել կամ վնասվել են բնակելի շենքերի ավելի քան 60 տոկոսը, իսկ հորդառատ անձրևները հեղեղում են վրանային ժամանակավոր ճամբարները։

Նրա խոսքով՝ այստեղ երեխաները, նրանց ծնողները, տարեցները ստիպված են քնել սանիտարահիգիենիկ վատ պայմաններում, շարունակում է աճել պարենային անբավարարությունը և բնակչությունը գրեթե ամբողջությամբ զրկված է մաքուր ջրից։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը կոչ է արել հումանիտար հրադադար հաստատել՝ ընդգծելով, որ այն անհրաժեշտ է Գազայի հատվածը վերակառուցելու և այնտեղի ժողովրդին ապագայի հույս տալու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում