Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:09 02-10-2025

Կմեկուսանամ և կաշխատեմ թեզիս վրա. Աննա Հակոբյանի տեսանյութը՝ Պեկինից

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում Պեկինից տեսանյութ է հրապարակել՝ կից գրառումով.

Պեկինում իրադարձություններն ավելի արագ զարգացան, քան կարելի էր սպասել։ Ըստ Beijing Normal University-ի «School of Philosophy»-ի երկամյա մագիստրոսական ծրագրի ակադեմիական ժամանակացույցի` երկրորդ տարվա աշնանային կիսամյակին հաստատվում է գիտական թեզի թեման, թեզի առաջարկի պաշտպանությունը տեղի է ունենում դեկտեմբերին, ապրիլին թեզը ներկայացվում է պաշտպանության, վերջնական պաշտպանությունը տեղի է ունենում մայիսի վերջին։

Իմ թեզի թեման հաստատվեց առաջին տարվա առաջին կիսամյակի առաջին շաբաթվա ընթացքում Չեմ թաքցնի, որ այս առիթով շատ ուրախ եմ եւ ներշնչված։ Ու, քանի որ, արդեն պետք է սկսեմ աշխատել գրելու վրա, գիտական ղեկավարիս առաջարկով դա կանեմ` Հայաստանում գտնվելով: Կմեկուսանամ եւ կաշխատեմ թեզիս վրա։ Այն պաշտպանության կներկայացնեմ ավելի շուտ, քան նախատեսված էր։ Ի պատասխան սպասվող զանազան-զարմանազան հորինվածքներին` պետք է ասեմ, որ, ըստ պայմանավորվածության` թեզիս պաշտպանության ամբողջական տեսագրությունը կհրապարակենք։

Հ.Գ. Իսկ Պեկինը փաստորեն աշխարհում երկրորդ քաղաքն է, որտեղ Արփին եւ ես տուն ունեցանք։ Փոքրիկ, հարմարավետ, ժամանակավոր տուն BNU կամպուսում։ Այս մեկ ամսվա ընթացքում Արփին հաճախեց դպրոց, ընկերացավ բոլորի հետ, հատկապես` երկու շատ սիրելի ընկերուհի ձեռք բերեց։
Այն ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը, որ մենք ստացանք, պարզապես անգնահատելի են։ Կարծում եմ` Beijing Normal University-ի «School of Philosophy»-ի հետ ես դեռ երկար ճանապարհ կանցնեմ։

Ի դեպ, համալսարանները վարկանիշավորող ամենահեղինակավոր աղբյուրներից մեկի համաձայն` BNU փիլիսոփայության դպրոցը աշխարհի լավագույն հարյուր համալսարանների շարքում է
Կրթվելը նորաձեւ է

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան