Ներքին 1 տարի առաջ - 16:26 01-10-2025

Հունվար-սեպտեմբերին ապահովել ենք 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր. ՊԵԿ նախագահ

Շարունակում ենք հարկ վճարողների հետ գրանցել ոգևորիչ արդյունքներ... Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովել ենք 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից՝ 1 տրլն 999.4 մլրդ դրամից ավելի է 13.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 2 տրլն 5.4 մլրդ դրամից ավելի է 7.4 մլրդ դրամով կամ 0.4%-ով:

2024 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 245.6 մլրդ դրամով կամ 13.9%-ով»,- նշված է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան