Ներքին 2 տարի առաջ - 13:29 03-07-2024

ՊԵԿ-ը 2024 թ. առաջին կիսամյակի ընթացքում ապահովել է 1 տրլն 187.6 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 մլրդ դրամով կամ 25.2%-ով: Մաքսային մարմնի կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ:

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 162.2 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 32.1 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը, որը չի նվազեցվել եկամտային հարկից), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 13.6 մլրդ դրամով կամ 7.7%-ով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 24.0 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը):

Կոմիտեն հայտնում է, որ 2024 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 1 տրլն 349.8 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 162.2 մլրդ դրամ։ Արդյունքում հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 187.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 84.1 մլրդ դրամով կամ 7.6%-ով:

Եթե դիտարկենք 2023 թվականի առաջին կիսամյակի կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի առաջին կիսամյակի ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 60.1 մլրդ դրամով կամ 5.3%-ով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»