Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:25 28-09-2025

Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լինել, աքսեոմատիկ ճշմարտություն է․ ԳՆԱ՛․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը․

Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն և հռետորական հարց տալ՝ թե Ալիևը Մեղրու միջանցք ասելով տեսնես ի՞նչ նկատի ունի։

Բա՞ նախաստորագրելուց առաջ ի՞նչ եք պալմանավորվել, մտածել և ինչպե՞ս։

Բա՞ որ պնդում ենք, որ նախաստորագրվածը Բաքվի պահանջների ու քո վախերի ու պարտության արտացոլանքն է, հենց դա նկատի ունենք․․․

Բա՞ որ պնդում ենք, որ 25%-ով ռազմական ծախսերն ավելացրած Բաքուն խաղաղություն չի ուզում, հենց դա ունենք։

Բա՞ որ գոչում ենք, թե զինվող Բաքվի կողքին քո ռազմական բյուջեն 15%-ով կրճատելը ապսորդ է, դա նկատի ունենք։

Բա՞ որ բարձրաձայնում ենք, թե չեք պատկերացնում իրական աղետի ու երկրի գլխին կախված ինքնիշխանության կորուստը, դա նկատի ունենք։

Բա՞ որ գոչում ենք, որ հռչակագրից հրաժարաումը ՀՀ անկախության լուծարումն է, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ խաղաղության բառի կիրառումը դեռ իրական խաղաղություն չէ, դա նկատի ունենք։

Բա՞ որ գոչում ենք, որ խորհրդանիշերից հրաժարումը մանկուրտացում է և ուրացում, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ միջանցքի/TRIP-ի ոչ մի դետալ մանրամասնած չէ, դա նկատի ունենք։

Բա՞ որ գուժում ենք, որ մենր ինքնության դեմ ասպատակությունդ Բաքվի և Թուրքիայի հրահանգն է և նրանց կողմից մեզ պարտադրվող երկրի մոդելը՝ ՀՀ Անկախության ոչնչացումն է, դա նկատի ունեինք։

Բա՞ որ ասում ենք, որ քո պատկերացրած «4-րդ հանրապետությունը» պետության կոլապսն է՝ «տալ ամեն ինչ՝ չստանալ ոչինչ» բանաձևով, հենց սա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք միջազգային ատյաններից հայցերը ետ քաշելը մեր մեջքին հասցրած դաշույն է, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք ցեղասպանին լեգիտիմացնում եք, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ պարտվածը և ժողողրվրդին մեկ անգամ խաբած-ուրացածը չի կարող բանակցող լինել, դա նկատի ունենք։

Դատարկ, անդաշնակից դահլիճում, խլացված WhatsApp-ով, ուժի և ցինիզմի քաոսի մեջ խեղճի «պոզիտիվ» ուղերձները միայն քամահրանք ու խղճահարություն են առաջացնում՝ բացում թշնամու չսանձվող ախորժակը։

Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լինել, աքսեոմատիկ ճշմարտություն է։ ԳՆԱ!!!!!

Հ․Գ․Դուք անգամ ներքին անվտանգություն ապահովելու ունակություն չունեք․ երկրում մոլեգնող ջունգլիների բարքերը վկա․․․ու էն եռաթել մուրճը․․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով