Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 19-05-2025

Օրակարգ․ Մերժվածները չեն կարող ինձ օրակարգ թելադրել․ Լիլիթ Գալստյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Լիլիթ Գալստյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Ազգային ժողովում տիրող լարվածության, ՔՊ-ական պատգամավորների ջղաձգումների ու անհանդուրժող կեցվածքի, նույն վերաբերմունքը արտաքին ճակատում չդրսևորելու պատճառների, Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտությունների, վերջինիս քաղաքական հավակնությունների, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Լիլիթ Գալստյանը շեշտեց, որ մերժվածները իրեն չեն կարող օրակարգ թելադրել։ «Սեփական թիմից իզգոյ, հայերեն հիմա էդ բառը կհիշեմ, մերժվածը, մի երկու-երեք ամիս առաջ նրան (Փաշինյանին-խմբ․) Քրիստոսին հավասարեցրածը, էդ բարոյական արժեքներով մարդը, էդ բազմադիմության մարդը չի կարող ինձ որևէ օրակարգ պարտադրել, թելադրել և հասարակությանը նույնպես»,- ասաց նա՝ շեշտելով, որ ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում Փաշինյանին անվստահություն հայտնելը տհաս քաղաքական օրակարգ է։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը քաղաքական քասթինգ են սկսել։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով