Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:47 25-09-2025

Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության վրա. Ալիև

Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա։

Այս մասին ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ասել է, թե Ադրբեջանն առաջ է քաշել «միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնարար սկզբունքներ, ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծը»:

Ըստ Ալիևի՝ չնայած տարբեր սադրանքներին՝ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա՝ առանց արտաքին որևէ միջամտության։

«Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»,- հայտարարել է Ալիևը։

«Մենք հաղթանակ ենք տարել և պատերազմում, և խաղաղության հաստատման գործում։ Մենք վերջ դրեցինք օկուպացիային և սկսեցինք վերականգնողական աշխատանքները։ Արդարությունը հաղթեց, ինքնիշխանությունն ամրապնդվեց և խաղաղությունը դե ֆակտո ապահովվեց։ Մենք պատրաստ ենք կիսվել այս դրական փորձով»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով