Ներքին 3 տարի առաջ - 16:49 18-10-2022

Նորվեգիան պատրաստ է աջակցելու ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը. Նորվեգիայի ԱԳ նախարար

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը: Այս մասին Հյութֆիլդտը հայտարարեց Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում:

«Գիտակցում եմ, որ իմ այցը Հայաստան տեղի է ունենում Հարավային Կովկասի և ձեր երկրի համար խիստ լարված մի ժամանակահատվածում: Իմ այցի նպատակն է նախևառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Ուրախ կլինեի ավելի լավ հասկանալ երկրում և տարածաշրջանում տիրող իրավիճակն այս դժվարին ժամանակներում, ինչպես նաև ամրապնդելու մեր երկու երկրների միջև հրաշալի և ընկերական երկկողմ հարաբերությունները»,-ասաց Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: «Սակայն մեր կապերը շատ ավելի են, քան դա, և դրված են ամուր մարդասիրական և ժողովուրդների միջև բարեկամական հիմքի վրա: Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ Ֆրիտյոֆ Նանսենը ճանաչված է և դեռ հիշվում է Հայաստանում 100 տարի առաջ փախստականների հետ կատարած իր աշխատանքի համար»,-ասաց Աննիկեն Հյութֆիլդտը:

Նա հայտնեց, որ Երևան իր այցի ընթացքում հանդիպելու է ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի, նաև՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

«Ունեցանք ծավալուն քննարկումներ, որտեղ ես վերահաստատեցի Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատման և տարածքային ամբողջականության պահպանմանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում, ինչպես նաև արտաքին քաղաքականության ուղղությամբ»,-ասաց Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքականության անվտանգության համատեքստում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստակամ աշխատանքները, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը:

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները խոսել են նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներից, զբոսաշրջության և առևտրի մասին: «Դիտարկելու ենք, թե Նորվեգիան ինչպես կարող է աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին՝ ի լրումն ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագրի ֆինանսավորմանը: Մեր ընդհանուր արժեքները, այն համոզմունքը, որ մեր հասարակությունները պետք է կառուցված լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա, ամուր հիմք են հանդիսանում՝ զարգացնելու մեր երկկողմ հարաբերությունները»,-նշեց նա:

Նախարարը նշեց, որ Թբիլիսիից մինչև Երևան ճանապարհին հնարավորություն է ունեցել զմայլվելու հայկական բնաշխարհի գունագեղ աշնանային գույներով: Նա շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջն ու թիմին՝ ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի