Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 22:47 24-09-2025

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Փեզեշքիան

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանը ողջունում է խաղաղությունն ու կայունությունը։ Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության և համատեղ զարգացման վրա: Այդ շրջանակներում Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»,- ասել է Իրանի նախագահը: