Արտաքին 1 տարի առաջ - 20:27 26-03-2025

Իտալիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հայտարարություն

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ Սիմոնե Բիլլին, Ստեֆանո Բորգեզին, Անդրեա Կազուն, Ջուլիո Չենտեմերոն, Անդրեա Դե Պրիամոն, Ջանմաուրո Դելլ՛Օլիոն, Պիերո Ֆասսինոն, Պաոլո Ֆորմենտինին, Ջորջո Լովեկկիոն, Ռոբերտո Մենյան, Ելենա Մուրելլին, Ֆեդերիկա Օնորին, Անդրեա Օրսինին, Անդրեա Պելլիչինին, Կատյա Պոլիդորին, Էմանուելե Պոցցոլոն և Լուիջի Սպանյոլին հանդես են եկել հայտարարությամբ:

«Անցյալ շաբաթ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին, որ խաղաղության համաձայնագրին հասնելու համար կա համաձայնեցված տեքստ, որը կարող է վերջ դնել Հարավային Կովկասի շուրջ 40 տարվա հակամարտությանը: Հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ մեր երկու երկրների բարեկամական պատվիրակության հայ խորհրդարանականներն այցով գտնվում էին Իտալիայում: Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն, Սուրբ Հայրը և շատ այլ երկրներ անմիջապես ողջունեցին նորությունը՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ:

Մասնավորապես, Իտալիան պատրաստ է կոնկրետ աջակցել խաղաղության գործընթացին՝ ակտիվորեն մասնակցելով միջնորդությանը և այն ուղու կառուցմանը, որը կերաշխավորի քաղաքացիների անվտանգությունը, բանտարկյալների իրավունքների հարգումը, ներառյալ՝ արդար դատավարությունը և մարդու արժանապատվության լիարժեք պաշտպանությունը։ Որպես Իտալիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներ՝ մենք գոհունակություն ենք հայտնում այս հայտարարության կապակցությամբ և միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին, ինչը վերջնականապես վերջ կդնի հազարավոր զոհերի և տեղահանվածների պատճառ դարձած դաժան հակամարտությանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում