Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 24-09-2025

Նիկոլը շուտով էլի բանտախուց ա գնալու, դրա համար էլ հիշել ա. հարցում

Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքում հերթական անգամ աղմկահարույց գրառումներ է կատարել՝ մի շարք մեղադրանքներ ուղղելով Հայաստանի նախկին երեք նախագահներին։

Ըստ Փաշինյանի՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ, Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան, Սերժ Սարգսյանն էլ վաղուց էր փախել Արցախից՝ Բերձորի անցակետում հավաքած մանեթեները վայելելու»։

Փաշինյանը նաև նախկին նախագահներին հրավիրել է բանավեճի, չնայած այն բանին, որ վերջիններս շարունակաբար մերժել են այս առաջարկը։ Ուշագրավ է, որ կառավարության ղեկավարն այս անգամ հիշել է իր նախկին բանտախուցը՝ պաշտոնաթող նախագահներին առաջարկելով հենց այդտեղ բանավիճել. «Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ։ Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գեւորգին, Վազգենին էլ հետներդ բերել։ Բանավեճը կարող ենք «Երեւան–Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հետևյալ հարցը տվել. «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն իր բանտախուցը հիշել»։

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Փաշինյանը շուտով բանտախուց է վերադառնալու, դրա համար էլ հիշել է այն։

«Չեմ կարա ասեմ, երևի շուտով էլի գնալու ա էդ բանտախուցը, դրա համար։ Էդ հույսն ունենք»,- ասաց մի տղամարդ։

«Երևի պատրաստվում ա նորից գնա բանտախուց»,- նշեց մեկ այլ կին։

Որոշ քաղաքացիներ էլ առհասարակ չէին ցանկանում Նիկոլ Փաշինյանի անունը լսել։

«Չենք ուզում դրա մասին լսենք»,- ասաց մի կին։

«Ինձ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր չէ»,- պատասխանեց մեկ ուրիշը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում