Արտաքին 5 տարի առաջ - 14:54 13-10-2021

Սաակաշվիլիին տեղափոխել են մեկտեղանոց բանտախուց

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիի բանտի մեկտեղանոց խուց: Այս մասին գրել է New Format-ը:

Այս որոշումը կայացրել է բանտի վարչակազմը՝ հաշվի առնելով Սաակաշվիլիի ցանկությունը: Քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվել է բանտախուցը կիսել հարևանի հետ:

«Հենց այդ պատճառով է Սաակաշվիլին, իր ցանկության հիման վրա, տեղափոխվել մեկտեղանոց բանտախուց»,- ասվում է Վրաստանի քրեակատարողական վարչության փաստաթղթերում:

Նրանք պարզաբանել են նաև, որ նախկինում շրջանառվող տեղեկությունները, թե Սաակաշվիլին բանտախուցը կիսում է քրեականների հետ, չեն համապատասխանում իրականությանը:

Վրաստանի արդարադատության նախարարությունը խնդրել է հավաքել բժիշկների խումբ՝ Սաակաշվիլիի առողջության մշտադիտարկման համար: Խմբի նպատակն է լինելու պարբերաբար հետևել Սաակաշվիլիի առողջական վիճակին և, անհրաժեշտության դեպքում, տրամադրել համապատասխան խորհուրդներ, հայտարարել է գերատեսչությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով