Արտաքին 1 տարի առաջ - 09:49 20-09-2025

Խաղաղության պայմանագիր կնքելու համար պետք է վերացնել ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջները. Ադրբեջանի ԱԳՆ

2023 թվականին Ադրբեջանի «պետական ​​ինքնիշխանության վերականգնումից» հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ջանքերը ակտիվացան։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ։

«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը։ Հանդիպումից հետո առաջնորդները ստորագրեցին համատեղ հայտարարություն։

Ադրբեջանը և Հայաստանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի տեքստը։

Ավելին, Ադրբեջանի և Հայաստանի դիմումի հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները, որոնք նախկին հակամարտության ժառանգություն էին, չեղարկվեցին ԵԱՀԿ նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշմամբ։

Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները կրկին վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը։ Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող