Արտաքին 2 տարի առաջ - 15:22 30-12-2023

Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում. Հաջիև

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

«Հստակ ժամկետների մասին դժվար է խոսել, քանի որ Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ ավարտին հասցնելու գործընթացը»,- մանրամասնել է պաշտոնյան:

Ադրբեջանի նախագահի օգնականը վստահեցրել է՝ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ջանքերին:

«Խաղաղության պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է, այն կփոխի տարածաշրջանի մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների էությունը: Սակայն պետք է հասկանալ, որ այդ փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ, այն միանգամից բոլոր հարցերը չի լուծի»,- ընդգծել է Հաջիևը, հավելել՝ պայմանագիրը թույլ կտա բացառել երկու երկրների միջև հետագա ռազմական առճակատման, պատերազմների և վայրագությունների տարրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող