Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:18 17-09-2025

Իր առջև դրված պահանջը Արամ քահանան «հնազանդությամբ» կատարել է. Արագածոտնի թեմը՝ Հ1-ին տված հարցազրույցի մասին

Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր օգտագործել հոգևորականին իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և Հայ առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար: Իր առջև դրված պահանջը Արամ քահանան «հնազանդությամբ» կատարել է:

Նման հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմի մամլո դիվանը։

Նշենք, որ Արամ քահանան Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել` այդ թվում ասելով, թե 2021թ–ին ընդդիմության կազմակերպած բոլոր հանրահավաքներին մասնակցել է ստիպողաբար։ Նա Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրել էր իրեն հալածելու մեջ։ Ըստ Արամ քահանայի` պատճառը քաղաքական է. իրեն կասկածում են «փաշինյանական լինելու մեջ»։

Նա նաև հայտարարել էր, որ հոգևորականների գրառումները սոցցանցերում գրաքննվում են․ կա հատուկ մարմին, որը լծված է կոնկրետ այդ աշխատանքին։ Ըստ նրա՝ տարիներ առաջ հոգևորականներից մեկը կարգալույծ արվեց նախկին իշխանություններին նզովելու համար, սակայն այսօր խրախուսվում է նզովող հոգևորականը։ Տեր Արամը նաև հայտարարել էր, որ բոլոր այն հոգևորականները, որոնք կատարում են Քրիստոսի խոսքը, խնդիրներ են ունենում։

«Ինչ վերաբերում է Արամ քահանա Ասատրյանի` հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը: Եկեղեցում տիրապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազանդության, մարդասիրության և աստվածասիրության ոգին»- ասված է հայտարարությունում։

Արագածոտնի թեմը նշել է, որ եկեղեցականներն առաջնորդվում են նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ` եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնություններից և կամայականություններից: Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմանսյուների, այն է` սիրո և կարգապահության, չեն կարող ծառայել Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր ժողովրդին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի